Ֆրեդերիկ Բեգբեդերը ծնվել է Ֆրանսիայում, 1965 թվականի սեպտեմբերի 21-ին։ Նրա առաջին վեպը լույս է տեսել 1990 թվականին և դարձել բեսթսելլեր ոչ միայն իր հայրենիքում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Իսկ «Սերն ապրում է 3 տարի» և «99 ֆրանկ» ստեղծագործությունները նրան դարձրին ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկը։ Նրա ստեղծագործության հերոսները շատ նման են հենց իրեն՝ հեղինակին․ նրանք նույնպես չեն տեղավորվում «սովորական լինելու» շրջանակների մեջ։
  • Ես սիրել եմ, և ինձ էլ են սիրել, սակայն դա երբեք ժամանակներով չի համընկել։
  • Լավագուն տոներն այն տոներն են, որոնք լինում են մեր ներսում։
  • Աշխարհի երկու վատագույն արտահայտություններն են՝ «Ես պետք է քեզ հետ խոսեմ» և «Հուսով եմ՝ մենք ընկերներ կմնանք»։ Ամենազավեշտալին այն է, որ դրանք միշտ հակառակ ազդեցությունն են ունենում՝ փչացնելով և՛ խոսակցությունը, և ընկերությունը։
  • Իմ կյանքն առանց քեզ սպասասրահ է։
  • Ամենավստահելի թեստը լողավազանն է։ Լողավազանի մոտ պարզ է դառնում, թե ով ով է․ խելացիները խորասուզվում են գրքի մեջ, մարզիկները մրցույթներ են կազմակերպում, նարցիսիզմի հակումներ ունեցողները հոգ են տանում իրենց մաշկի գույնի մասին և այլն։ Եթե լողավազանի մոտ կինը վախենում է թրջել իր մազերը, որպեսզի չփչացնի սանրվածքը, ապա հեռու փախեք։ Եթե նա ծիծաղով ընկնում է ջուրը, ապա դուք էլ նրա ետևից ընկեք։
  • Զգուշացեք շատ դիպլոմներ ունեցող մարդկանցից․ ըստ վիճակագրության՝ նրանք ամենամեծ ծույլերն են։
  • Հանուն սիրո մահանալը դժվար չէ։ Դժվարը այն սերը գտնելն է, որի համար արժե մահանալ։
  • Դավաճանել սիրելիին նշանակում է դավաճանել ինքդ քեզ։
  • Երջանկություն կա, և այն շատ պարզ է։ Այն ինչ-որ մեկի դեմքն է։
  • Ահա թե ինչպիսին է մեծահասակների կյանքը․ կառուցել ավազե ամրոցներ, այնուհետև երկու ոտքով ցատկել դրանց վրա և կառուցել նորից, նորից և նորից՝ շատ լավ հասկանալով, որ վերջիվերջո օվկիանոսը դրանք կրկին քանդելու է։
  • Սերն անհասկանալի երևույթ է։ Երբ ուրիշների մոտ ես այն տեսնում, ոչինչ չես հասկանում, և ավելի քիչ ես հասկանում, երբ այն պատահում է քեզ հետ։
  • Ստի վերջը դեռևս չի նշանակում ճշմարտության սկիզբ։ Զգոն եղեք․ մեկ սուտը կարող է այլ ստեր էլ թաքցնել իր տակ։
  • Եթե ցանկանում ես հասնել սիրո, ապա մոռացիր քո անհատականության մասին, զրկվիր հիշողությունից, դարձիր նա, ում հավանում են մնացածը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել