Կոմիկ Հայկոն մի բան ա բստրել Երևանում 60 կմ/ժ-ը 50 կմ/ժ-ի փոխելու վրով, ու սաղ թիմը լծվել ա էդ կերած բողկը մարսելու գործին: Նախ՝ էդ տրամաբանությամբ կարելի ա ընդհանրապես արգելել մեքենա վարել, ու ոչ մեկ չի մահանա, բայց դե Հայկոն ո՜ւր, տրամաբանությունն ո՜ւր: Սա մի կողմ։
Էս ամեն ինչի մեջ ինձ զարմացրեց Հայկոյի մամլո խոսնակը, ով էնքան ջանասիրությամբ ա լծվել մարդկանց կյանքեր փրկելու շեֆի առաջարկած տխմարագույն գաղափարի պաշտպանությանը, որ իրան՝ մամլո խոսնակին, տո ինչի չէ, նաև ցիվիլ մարդուն ոչ վայել բառամթերք ա թույլ տալիս:
Պարոն Կարապետյան, դուք կարաք խնչեք ձեր տնեցիների, ձեր հարազատների, ախպեր-ընկերների կարծիքի վրա, բայց ոչ նման հիմարագույն գաղափարի պաշտպանության համար անցնել սահմաններն ու նման արտահայտություններ թույլ տալ էն նույն հարկատուների հասցեին, ովքեր համամիտ չեն ձեր կոմիկ շեֆի երկնած ամեն տխմար գաղափարի հետ:
Շմայսին էիք անուն դնում, էնի հլը փաթթում էր, սրանք միանգամից խնչում են հակառակ կարծիք ունեցողի վրա: Ես ձեզ ձեն տվողի ու չփոշմանողի, հաաա․․․
Ձեզ նման բառապաշարով աշխատանքի ընդունողի վրա կարելի է խնչել, որ հեսա տարի կլինի՝ աշխատում եք, բայց տենց էլ չեք հասկացել, թե որտեղ ու ինչպես պետք ա ձևակերպեք ձեր մտքերն ու դրանք ցփնեք համացանցով մեկ։