168.am-ը գրում է․

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդն անհրաժեշտ է համարում աշխատատեղերի ստեղծել պաղեստինյան տարածքների տնտեսական զարգացման համար, որտեղ բնակչության 60 տոկոսը կազմում են աշխատունակ տարիքի մարդիկ։

Հունիսի 25-ին Բահրեյնում «Խաղաղություն հանուն բարգավաճման» հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները ներկայացրել Է մերձավորարեւելյան կարգավորման՝ ԱՄՆ-ի կողմից մշակված նոր պլանի առաջին փուլը, որն արաբական ԶԼՄ-ներն անվանել են «դարի գործարք»:

Այդ ծրագրի համաձայն, 50 մլրդ դոլարի ներդրումները պլանավորվում է տասը տարվա ընթացքում ներդնել պաղեստինյան տարածքների եւ հարեւան արաբական երկրների տնտեսական զարգացման, ինչպես նաեւ նրանց ինտեգրացման գործում:

«Այդ պլանի դրական կողմն այն է, որ այն նշում է արդյունաբերության եւ տնտեսության մի քանի սեկտորներ, որտեղ կարող են աշխատատեղեր ստեղծվել:

Արեւմտյան ափին եւ Գազայում տնտեսության աճը հնարավոր չէ առանց աշխատատեղերի ստեղծման»,-հունիսի 26-ին հայտարարել է Լագարդը՝ Բահրեյնում հանդես գալով «Խաղաղություն հանուն Պաղեստինի բարգավաճման» հանդիպման լիագումար նստաշրջանում:

Նրա կարծիքով՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը եւ շինարարությունը կարող են դառնալ այն սեկտորները, որոնք կարող են լրացուցիչ աշխատուժ ներգրավել Պաղեստինում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել