Ուկրաինայի պատվիրակությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին», այս մասին հաղորդել է գործակալության թղթակիցը:

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերադարձնելուց անմիջապես հետո Ուկրաինայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն վերցրել է խոսափողը ու հայտարարել, որ իրենք հեռանում են:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձև, որով հաստատել է ռուսաստանյան պատվիրակության լիազորությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել