Սիրելի ընկերներ և գործընկերներ, 

Քանի որ, վերջին օրերին ադեկվաԴային խմբավորման մեջ անկառավարելի խուճապ է, և իմ անունն են պարբերաբար հոլովում, պարզաբանեմ, թե ինչ քրեական գործ է, և ինչ կապ ունեմ տվյալ անձանց՝ Քննչական կոմիտե կանչվելու և հարցաքննվելու հետ։

Դեռևս մարտի 23-ին ամենալկտի բառապաշարով հայտնի ֆեյք Ռոբերտ Ավագյանն իմ մասին գրառում էր կատարել (նկարները՝ կից), որում առկա է ոչ միայն վիրավորանք, այլև մահվան սպառնալիք, և բնականաբար, դիմել էի ոստիկանություն։

Գործը քննվում է արդեն մի քանի ամիս, այլ գործ չկա հարուցված, հետևաբար կարող եմ ենթադրել, որ հենց այս գործի շրջանակներում է նախաքննական մարմինը տվյալ անձանց կանչել հարցաքննության։ Թե ինչո՞ւ, ի՞նչ կապ ունեն քաղաքացիներ Նարեկ Մալյանը և Արթուր Դանիելյանը, ի՞նչ կարգավիճակով են ներգրավվել, բացառապես նախաքննական մարմնի իրավասության ներքո է, ինքս տեղեկություններ չունեմ և չեմ կարող ունենալ։ 
Միակ բանն այս պահին, որ կասեմ, այն է, որ այս խմբավորումների հայհոյանքներին, բռնության կոչերին, զրպարտություններին ու սպառնալիքներին պատասխանը բացառապես իրավական դաշտում է լինելու:

Շատերդ գիտեք, որ տարիներով պայքարել եմ իրավական պետություն կառուցելու, իրավունքի գերակայություն հաստատելու համար, և որոշ մարդկանց այս սադրանքներին հակազդելու ենք բացառապես օրենքի ուժով։

Իսկ ադեկվաԴային տարածքում տիրող անհանգիստ թպրտոցները խիստ հատկանշական են: Թերևս անհանգստանալու շատ բան ունեն, ֆեյքերի տակ թաքնված «ուժեղ» տղերքի պայքարը ստվերից դուրս է բերվում։

Image may contain: textImage may contain: 1 person, smiling, indoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել