Առաջին անգամ աճուրդի մասնակցող Քերվիլ Հոլենսը չհավատաց իր աչքերին, երբ տեսավ, որ հենց ինքն է գնել այն լոտը, որը, ըստ նրա, 9 հազար դոլար արժողությամբ վիլլա էր լինելու։ Այնուհետև նրան սպասում էր ևս մեկ անակնկալ. պարզվում է, որ նա ոչ թե տուն է գնել, այլ երկու տարածքների միջև գտնվող հողակտոր։

Ներկայումս նա փորձում է ապացուցել, որ իրեն խաբել են, և որ ինքը վիլլան է ցանկացել գնել և ոչ թե հողակտորը։ Սակայն Ֆլորիդա նահանգի իշխանություններն անբեկանելի են, քանի որ նման դեպքերում օրենքը գործարքի չեղարկում չի նախատեսում։

Իմիջիայլոց, Քերվիլի գնած հողակտորը գնահատվել է 50 դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել