ԱՄՆ-ի Տեխաս նահանգում զույգը որոշել է ամուսնանալ հարսնացուի տատիկի հիվանդանոցային սենյակում, որպեսզի նա կարողանա մասնակցել արարողությանը՝ հաղորդում է Inside Edition-ը:
Սքայ Հովարդը և Քլեյ Քեմերոնը ծրագրել են իրենց հարսանիքը տոնել 2020թ․, սակայն երբ իմացել են 100-ամյա Շառլոտա տատի առողջական խնդիրների մասին, վախեցել են, որ նա չի հասցնի տեսնել իրենց հարսանիքը։ Տատիկը երիկամային անբավարարվածության պատճառով հոսպիտալացվել է, այդ պատճառով էլ զույգը արարողությունը անց է կացրել հենց հիվանդանոցային համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել