Panorama.am-ը գրում է.

Չհանգցրած ծխախոտը կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները դիտարվում են որպես Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հնարավոր պատճառ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է  France info-ն՝ հղում անելով Փարիզի դատախազությանը։
Դատախազությունը բացառում է հրդեհի  քրեական տարբերակը։

«Որևէ տվյալ չկա, որ թույլ կտա խոսել քրեական վարկածի մասին»,- ասել են դատախազությունից։

Միաժամանակ նշվում է, որ «էլեկտրականության համակարգի խնդիրները» կամ «վատ հանգցրած ծխախոտը» կարող էին դառնալ հրդեհի պատճառ։ Դատախազությունից հայտնել են, որ Նոտր Դամում բռնկված  հրդեհի հստակ պատճառը նախաքննության ընթացքում չի պարզվել։ Այժմ պետք է անցկացվեն փորձագիտական աշխատանքի հիման վրա ավելի խորը ուսումնասիրություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել