Սաուդիական թերթը «Аш-Шарк аль-Аусат» հրապարակել է հայտնի գիտնական և շեյխ Աիդա ալ Կարնի հոդվածը, որտեղ հեղինակը խորհուրդներ է տալիս ընտանեկան կոնֆլիկտները կարգավորելու վերաբերյալ: 

Շեյխ ալ Կարնին՝ «Մի՛ տխրիր» գրքի հեղինակը, որը բեսթսելեր է համարվում, այն թարգմանվել է աշխարհի 30 լեզուներով, որի շրջանառությունը ավելի քան 10 միլիոնի հասավ: Սաուդյան Արաբիայի թագավոր իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը արդեն 3 անգամ կարդացել է այն: 

- Ոչ միայն Էյնշտեյնն ու Նյուտոնն են կարողացել բացահայտումներ անել: Արևելքն էլ շատ հնարավորություններ ունի,- նշում է գրքի հեղինակը։- Ես նույնպես հայտնագործումներ եմ արել, որոնց մասին գրել եմ թերթում, և դրանք լայն տարածում են ստացել ողջ համացանցում:

Այն անվանվում է «Ընտանեկան կյանքի հրաշք բուժումները»: Դրա գաղափարը ընտանեկան երջանկությունն է: Այն մարդիկ, ովքեր կարդացել են հոդվածը, կիրառել են կյանքում և բավականին գոհ են մնացել:

Եվ այսպես՝ ո՞րն է այս մեթոդի էությունը:

Եթե կնոջ հետ վիճաբանություն է սկսվում, աշխատեք պատասխանել նրան, այլ ոչ թե բղավել կամ էլ վախեցնել: Երբեք կնոջը չպետք է ասել, որ նա կին է ու ձայնի իրավունք չունի: 

Կինը պետք է արտահայտվի. թույլ տվեք, որ նա անի դա: Ուշադրություն դարձրեք նրան: 

Ասացեք նրան, որ նա ճիշտ է: Շեշտեք, որ այդ սխալը այլևս երբեք չի կրկնվի:

Կինը էմոցիոնալ է, հեշտ է նրան կառավարել: Որպես կանոն, նրանք շատ խղճով են, քան տղամարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել