Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան – Հանուն ազատության շարժում» կուսակցությունների պատգամավորների միջև ընդհարում է տեղի ունեցել, հաղորդում է Sputnik գործակալության վրացական տարբերակը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուղոշվիլիից քննարկել ցուցարարների պահանջները՝ ներառյալ ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարանակը:

Պատգամավորների միջև լեզվակռիվը ֆիզիկական ընդհարման է հանգեցրել, որից հետո Չուղոշվիլին տեխնիկական դադար է հայտարարել, իսկ ընդդիմադիր պատգամավորները լքել են նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել