«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսուհետ գործում է ավտոմեքենաների «Երկար կայանում» ծառայությունը: 5 օրից մինչև 30 օր (30-րդ օրը ներառյալ) կայանեք ավտոմեքենան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և վճարեք ընդամենը 10.000 դրամ: Հիշեցնենք, որ կայանման առաջին 10 րոպեն անվճար է, այնուհետև յուրաքանչյուր ժամվա համար կգանձվի 500 ՀՀ դրամ, իսկ մեկ օրվա համար` 2 000 ՀՀ դրամ: Ծառայությունը չի տարածվում ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա: Միկրոավտոբուսների մեկանգամյա մուտքի վճարը 2.000 ՀՀ դրամ է, իսկ ավտոբուսներինը՝ 3.000 ՀՀ դրամ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել