«ԱԱԾ-ի կողմից մետրոպո­լիտենում կատարված չարա­շահումների փաստով հարուցված քրեական գործով նոր բացահայտումներ են արվում: 

Մեր տեղեկություն­ներով՝ այս քրեական գործով անցնում է նաև մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայ­լակ Յայլոյանի որդին, ով նույնպես մետրոպոլիտենում բարձր պաշտոն է զբաղեց­րել: 

Մեզ հասած տեղեկու­թյուններով՝ մետրոպոլիտենի աշխատակիցները բազմա­թիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ՝ նշելով վերջիններիս կողմից մետրոպոլիտենում կատարված ահռելի թալանի մանրամասները:

Ի դեպ, նշենք, որ մետրոպոլիտենի կադրերի բաժնի պետն էլ էրեբունի վարչական շրջանի նախկին «գողական» թաղա­պետ Դավիթ Գրիգորյանի քույրն է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել