«Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է Francetvinfo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ նոր նախագծում Նեոյի դերը Կիանու Ռիվզի փոխարեն կխաղա Մայքլ Բ. Ջորդանը:

«Project Ice Cream» աշխատանքային վերնագրով նոր ժապավենի նկարահանման աշխատանքները կմեկնարկեն 2020 թվականին, Չիկագոյում:

«Մատրիցա» ֆիլմի չորրորդ մասի ռեժիսորը Վաչովսկի քույրերն են, սցենարը Զակ Փենինն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել