ՀՀ իշխանությունները կարող են նախաձեռնությամբ հանդես գալ Ռուսաստան-Վրաստան հաշտեցման եզրեր գտնելու միջնորդական առաքելությամբ:  Սա կլինի մեր արտաքին դիվանագիտության մեջ նոր ձեռքբերում, որում, բացի դրական ազդակներից, որևէ բացասական երանգ չի կարող լինել: 

Տարածաշրջանում ամենաշահագրգիռը ռուս-վրաց անհասկացվածության մեջ հաշտություն տեսնելու ձգտում ունի Հայաստանը, ուստի մեր ԱԳՆ-ն շատ արագ պետք է լավ մոտեցումներ ունենա, ծրագրի: Մեր հայկական համայնքը զորավոր համայնք է Վրաստանում և կարող է իր ներկայությամբ մեղմել նախ իրավիճակը և որից հետո բերել բանակցության սեղանի շուրջ, թեկուզ անհասկացողությունը սառեցնելու, ետ բերելու նախկին դիրքի նպատակով,
ուստի Նոր Հայաստանի բացառիկ հնարավորություններից մեկն է սա, որով, ինչպես հայտարարեց ՀՀ վարչապետը, եթե կան դժգոհներ, ապա պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն, որին ի պատասխան Վ. Պուտինը հաստատել էր արդեն, որ փոխզիջումային տարբերակն է անխուսափելին: 

Բոլոր նրանց, ովքեր ուրախանում են ռուս -վրացական այս սկսվող նոր հակամարտությամբ, կասեմ, որ պետք չէ: Գոնե ազնիվ չէ: 

Ինչպե՞ս անել դա: Նկատի ունեմ նախաձեռնությունը: Եթե նայեն աշխարհի փորձին, անչափ շատ օրինակներ կան:
Վրաստանը տարածաշրջանում եթե խնդիր պետք է ունենա, ապա միմիայն ազերիների հետ:

Հ.Գ. Պահը պատմական է, և չօգտվելը, միանշանակ, սխալ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել