Նյու Յորքում մահացած են գտել Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխված Ալլա Աուշևային և նրա երկու մանկահասակ երեխաներին: Այս մասին տեղեկացնում է New York Post-ը:
Աղբյուրը հայտնում է, որ Ալլան գրին քարտ էր շահել և ԱՄՆ էր մեկնել 2011 թվականին: Նա ստացել էր քաղաքացիություն և Ազգային գվարդիայում անցել էր ծառայության:
Ոստիկանությունն Աուշաևայի մարմինը գտել է տանը գլխի հատվածում ստացած մահացու վնասվածքով, իսկ նրա երեխաներին` 2 և 3 տարեկան, խեղդել էին լոգարարանում:
Սպանությունների մեջ կասկածվում է Աուշաևայի ամուսինը` Շեյն Ուոլկերը: Տեսախցիկներն արձանագրել են, թե նա ինչպես է տանից դուրս վազում: Նախնական տվյալներով` նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել