Գրին քարտով ԱՄՆ տեղափոխված ռուս կնոջն ու նրա երկու մանկահասակ երեխաներին մահացած են գտել


11:47 , 24 հունիս, 2019

Նյու Յորքում մահացած են գտել Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխված Ալլա Աուշևային և նրա երկու մանկահասակ երեխաներին: Այս մասին տեղեկացնում է New York Post-ը:

Աղբյուրը հայտնում է, որ Ալլան գրին քարտ էր շահել և ԱՄՆ էր մեկնել 2011 թվականին: Նա ստացել էր քաղաքացիություն և Ազգային գվարդիայում անցել էր ծառայության:

Ոստիկանությունն Աուշաևայի մարմինը գտել է տանը գլխի հատվածում ստացած մահացու վնասվածքով, իսկ նրա երեխաներին` 2 և 3 տարեկան, խեղդել էին լոգարարանում:

Սպանությունների մեջ կասկածվում է Աուշաևայի ամուսինը` Շեյն Ուոլկերը: Տեսախցիկներն արձանագրել են, թե նա ինչպես է տանից դուրս վազում: Նախնական տվյալներով` նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ: