168.am-ը գրում է․

Գրենլանդիայի սառցադաշտերն այս տարի սկսել են արտասովոր վաղ հալչել, ինչը նոր «ռեկորդի» սահմանում է խոստանում: Այդ մասին հայտնել է Svenska Dagbladet թերթը, որի տվյալներով՝ հալչող սառցադաշտերից օրական օվկիանոս է թափվում երկուական խորանարդ կիլոմետր ջուր:

Այսպես, անցյալ հինգշաբթի օրը՝ հունիսի 13-ին, հալոցք է գրանցվել Գրենլանդիայի մակերեւույթի 40 տոկոսի վրա: Գրենլանդական սառցադաշտերի ջերմաստիճանի չափումներն սկսվել են 70-ական թվականներին: Ընդհուպ մինչեւ 90-ական թվականները դրանց ակտիվ հալվելու լուրջ ցուցանիշներ չեն գրանցվել, սակայն հետո գրանցվել են «ակտիվության մի շարք բռնկումներ», հատկապես 2007, 2010 եւ 2012 թվականներին:

Գրենլանդիայի սառցե վահանի հալվելու այսօրվա տեմպերը կարող են համեմատվել միայն 2012 թվականի հետ, երբ գործընթացը ներառել էր գործնականում կղզու ամբողջ մակերեւույթը:

Արդյունքում Գրենլանդիայի ափերը ողողող ծովերն ավելի ու ավելի շատ քաղցրահամ ջուր են ստանում, ինչը, իր հերթին, կարող է գլոբալ մասշտաբով ազդել ծովային հոսանքների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել