After Dark սերիալը կթողարկվի Quibi թվային հարթակում: Այն կթողարկվի 2020 թվականին և կունենա 10-12 սերիա:

Հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը հատուկ սմարթֆոնների համար պատրաստվում է նոր սարսափների շարք: Դրա հիմնական առանձնահատկությունը կլինի միայն լիարժեք խավարում դիտելու հնարավորությունը: Այս մասին գրում է The Verge-ը:

Սերիաները միայն գիշերը նայելու հնարավորությունն ապահովելու համար Quibi-ի հեղինակները սերիաները թողարկելու նոր տարբերակ են մտածել: Սմարթֆոնի ժամը հաշվի առնելով՝ ծրագիրն ինքը կհասկանա, թե երբ պետք է հասանելի լինեն սերիաները: Հեռախոսի ժամացույցի տվյալները հաշվի կառնվեն այնպես, որ սերիան հասանելի դառնա ամբողջական մայրամուտից հետո:

Մութն ընկնելուն պես սերիան հասանելի կլինի և կանհետանա առավոտյան՝ մինչև հաջորդ գիշեր:

Quibi ծառայությունը պետք է սկսի աշխատանքը 2020 թվականի ապրիլի 6-ից: Մեկ ամիս գրանցվելու համար պետք է վճարել 4.99 դոլար, և 7.99 դոլար՝ առանց գովազդների տարբերակի համար:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կթողարկվի Սփիլբերգի սերիալը, և ինչ սյուժե կունենա այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել