Դերասան Քևին Քոսթները պատմել է 1992-ին մեծ էկրաններին հայտնված «Թիկնապահ» ֆիլմի պոստերի գաղտնիքի մասին, որի վրա պատկերված է երգչուհի Ուիթնի Հյուսթոնը, հաղորդում է teleprogramma.pro-ն:

Քոսթների խոսքերով՝ Ուիթնի Հյուսթոնի պատկերով պոստերի գաղտնիքն այն է, որ դրա վրա երգչուհին չէ պատկերված: Նա պնդում է, որ պոստերի վրա Հյուսթոնի կրկնորդներից մեկն է:

«Իրականում այնտեղ Ուիթնին չէ պատկերված: Նա մեկնել էր տուն, և դա նրա կրկնորդն է»,- ասել է Քոսթները:

Ինչպես նշվում է, պաստառի համար ընտրվել է այդ նկարը, քանի որ դա «լավագույնն էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել