Tert.am-ը գրում է․

Ոստիկանությունն ստուգումներ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնի բնակարանում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, իրավապահ մարմինները ժամանել են հարևանների կանչով, որոնք քաղաքական գործչի բնակարանում կնոջ բղավոցի ձայներ են լսել:

Ստուգումների ընթացքում ոստիկաններն անհանգստացնող ոչինչ չեն գտել: Միևնույն ժամանակ, հարևանները պնդել են, որ իրենց անհանգստացնում է տանը տիրող իրավիճակը: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնն ապրում է 31-ամյա ընկերուհու` Քերի Սայմոնդսի հետ, որն իրենից փոքր է 23 տարով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել