ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում շունը մի քանի օր անց է կացրել հիվանդանոցում մահացած տիրոջ մահճակալի մոտ՝ սպասելով նրա վերադարձին: Այս մասին հաղորդում է The Mirror-ը:

Մուզ անունով լաբրադորը շատ ծանր է տարել տիրոջ մահը։ NorthStar Pet Rescue կամավորական կազմակերպության ներկայացուցիչները ֆեյսբուքյան էջում հուզիչ լուսանկար են հրապարակել՝ Մուզի համար նոր սեփականատեր գտնելու հույսով: «Նա շատ սրամիտ և ուրախ շուն է: Նա պարզապես կարիք ունի այն մարդկանց, որոնք կօգնեն բուժելու իր սիրտը»,- գրել են կամավորները:

Հրապարակման համաձայն՝ մի քանի հոգի արդեն հետաքրքրվել են շան ճակատագրով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել