Գերմանիան մի երկիր է, որի շուրջ բազում կարծրատիպեր և առասպելներ կան։ Այլ ազգերի մոտ գերմանացիները  ասոցացվում են լրջության, գարեջրի և երշիկների հետ։ Նրանք առանձնացնում են աղբը, հանձնում են շշերը և կիրակի օրերին փակում են բոլոր խանութները։ Նրանց համար սովորական բարքերը մեզ համար տարօրինակություններ են։ Սակայն գերմանական կենցաղի յուրահատկություններն իրապես հասկանալու համար հարկավոր է խորասուզվել նրանց միջավայր և շփվել նրանց հետ։

Լվանում են տոպրակները և աղբը

Սովորական երևույթ է, երբ գերմանացին լվանում է մսի տուփը կամ յոգուրտի տարան։

Նրանք դա անում են երկու պատճառով։ Առաջին՝ տնտեսելու նպատակով․ պոլիէթիլենային տոպրակներ Գերմանիայում հնարավոր է գնել միայն էժանագին սուպերմարկետներում։ Իսկ մնացած խանութներում միայն թղթե տոպրակներ են առաջարկում։

Աղբը լվանալու երկրոդ պատճառն այն է, որ նրանք հեռացնում են դրանց վրայի սննդի մնացորդները և հանձնում վերամշակման։ Մշակման համար «կեղտոտ» աղբը չի ընդունվում։

Առանձնացնում են դանակները

Գերմանացիները հատուկ սեր ունեն սպասքի ճիշտ օգտագործման հանդեպ։ Նրանք երբեք միևնույն դանակով երկու տաբեր բաներ չեն կտրատի։ Յուրաքանչյուր դեպքի համար նրանք ունեն առանձին դանակ․ հացի դանակ՝ ալյուրից պատրաստված արտադրանքների համար, սեղանի դանակ՝ կարագի համար, սթեյքի դանակ՝ մսի համար և խոհանոցային դանակ մնացած բաների համար։

Ընթրիքին հաց են ուտում

Ոմանց համար միայն հաց ուտելը կարող է տարօրինակ թվալ, սակայն գերմանացիներն ունեն սնվելու հատուկ ժամ, որը կոչվում է «Abendbrot»՝ «երեկոյան հաց»։ «Երեկոյան հացի» ժամանակ նրանք ուտում են տարբեր տեսակի հացեր՝ սև, կարտոֆիլի, արևածաղկով և այլն։

Գերմանիայի թանկարժեք ռեստորաններում նախաճաշի ժամանակ հյուրերին հյուրասիրում են 5 տեսակի հաց՝ տարբեր սոուսներով։

Կարտոֆիլը բաժանում են 3 տեսակի

Պարզվում է, որ Գերմանիայում կարտոֆիլը բաժանվում է ոչ միայն ըստ գույների, այլ նաև նրանց մեջ առկա օսլայի։ Գերմանական սուպերմարկետներում դուք կհանդիպեք 3 տարբեր տեսակի կարտոֆիլների, որոնց ընտրությունը կախված է ձեր պատրաստած ճաշատեսակից․

  • Mehligkochend՝ փափուկ կարտոֆիլ՝ օսլայի բարձր պարունակությամբ։ Եփվում է շատ արագ և շատ հարմար է պյուրե և ռագու պատրաստելու համար։
  • Festkochend՝ հագեցած տեսակ՝ օսլայի ցածր պարունակությամբ։ Եփվում է երկար և լավ է պահպանում իր ձևը։ Հարմար է այն ճաշատեսակների համար, որտեղ կարևոր է կարտոֆիլի ձևը, օրինակ՝ աղցաններ, ֆրի և այլն։
  • Vorwirgend festkochend՝ բոլոր պարամետրերով միջին կարտոֆիլ է, որն իրեն շատ լավ է դրսևորում ապուրների մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել