Armtimes.com-ը գրում է.
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել: Այս մասին «ՌԻԱ»-ի փոխանցմամբ հայտնում է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարը:
«Կայացրած որոշումը ժողովրդի առաջ պատասխանատվություն է հանդիսանում»,- ասել է Կալաձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում հակառուսական բողոքի ցույցերը երեկ մեկնարկեցին 19:00-ին: Դրան մասնակցում էին հարյուրավոր քաղաքացիներ՝ պահանջելով հրաժարականներ եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ընդդիմության սահմանած ժամանակահատվածում չկատարվեցին նրանց պահանջները: Ցուցարարները փորձեցին ներխուժել խորհրդարան, այդ ամենը թույլ չտալու համար տեղում կենտրոնացած հատուկջոկատայինների եւ քաղաքացիրների միջեւ սկսվեցին բախումներ: դրանք թեժացան այն աստիճան, որ ոստիկանությունը սկսեց բիրտ ուժ կիրառել՝ մահակներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: 200-ից ավելի մարդ տուժել է: