ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 20-ին հայտարարել է, որ ցանկանում է «դուրս գալ անվերջ պատերազմներից»: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին, Սպիտակ տանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Լսեք, ես ասացի, որ ուզում եմ դուրս գալ անվերջ պատերազմներից, ես քարոզել եմ դրա համար»,- ասել է նա, հիշեցնելով Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացը, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության հետևողական կրճատումը:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը իրանական զինվորականների կողմից ամերիկյան անօդաչուի խոցման միջադեպն անվանել է «մի գդալ կուպր մեղրի տակառում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել