Սան Ֆրանցիսկոյի հենց կենտրոնում՝ քաղաքապետարանից, թանգարանից, գրադարանից և Թվիթերի գլխավոր գրասենյակից մի քանի քայլ այն կողմում է գտնվում Թենդերլոյն հերոինային արվարձանը։ Այստեղ գրործում են մի շարք հանցավոր խմբավորումներ, որոնք զբաղվում են թմրանյութերի առք ու վաճառքով, իսկ փողոցները լի են թմրամոլներով։ Այս շրջանում մարդիկ շատ ագրեսիվ են, այդ պատճառով Սան Ֆրանցիսկոյի բնակիչները գերադասում են շրջանցել այն։

Այստեղ յուրաքանչյուր քայլափոխին կարելի է ոստիկանների տեսնել, սակայն նրանց չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում։ Հաճախ այտեղի թմրավաճառները դուրս են գալիս արվարձանից և ներխուժում զբոսաշրջային կենտրոններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել