Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բավականին հետաքրքիր զարգացումներ է ենթադրում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ կապված:
Նախ ասենք, որ իր անունից օֆշորային ընկերությունում կատարված գործարքների վերաբերյալ, նրա անտեղյակությունը առնվազն տարակուսելի է և հավատ չներշնչող: Չափազանց տարօրինակ է, որ դրանց հետ կապված առ այսօր նա չի կարողանում որևէ կոնկրետ փաստարկ բերել (մենք այդ մասին արդեն գրել ենք):
Սակայն խնդիրն այստեղ այլ է՝ ո՞ւմ է ձեռնտու ակնհայտ փաստերը, որոնց մասին պատկան մարմինների անտեղյակությունը խիստ կասկածելի է, հենց այս պահին դնել շրջանառության մեջ:
Վարչապետի շուրջ օղակը սեղմվում է մեկ այլ հարթության վրա ևս. Վերահսկիչ պալատի հաշվետվությունից հետո, քննադատության ալիքը նոր թափ ստացավ: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բացահայտ հայտարարեց, թե բյուջեն թալանում են ու լափում, և վարչապետն անելիք ունի: Թեպետ նույն վերահսկիչի բազում բացահայտումներ տարիներ շարունակ անհետևանք են մնացել և դա ոչ ոքի չի զարմացնում այլևս: Ինչ խոսք, չի բացառվում, որ այս անգամ էլ դրանց հետևանքները հանրության համար նկատելի չլինեն, սակայն մեսիջները ուղղակի հասցեագրված Տիգրան Սարգսյանին, այս անգամ չափազանց կոնկրետ էր:
Հետաքրքիր է, որ Տիգրան Սարգսյանը որոշեց պատասխանել որոշակի դադարից հետո, հայտարարելով, թե՝ «Ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը, որ երբևիցե պետական բյուջեի միջոցները մսխած պաշտոնյաները պետք է կրեն արժանի պատիժ», և անմիջապես դրանից հետո ֆինանսների նախարարությունը հրապարակեց Հովիկ Աբրահամյանի ընտանիքի սոցիալապես անապահով գյուղացիներին հասցեագրված պետական դոտացիայից օգտվելու փաստը:
Մեսիջների հարցում ևս պատասխանը չուշացավ. ԱԺ նախագահին հասկացվեց, որ մինչ խորհրդարան մտնելը՝ ինքը ՀՀ փոխվարչապետն էր:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ