«Խեղճ» Լիսկան հերթական անգամ` զոհ եւ տուժած... Եթե slaq.am-ը գրում է, թե Արտակ Բուդաղյանին կձերբակալեն Լիսկայակերտի վրա ավազակային հարձակում գործելու համար, ուրեմն կասկած չունենաք, որ այդպես էլ լինելու է: Դեհ, զինդատախազի «որակումը» այլ բանի տեղ չի էլ թողնում` Բուդաղյանները տվյալ պարագայում «ավազակ են»: Սպանության օրը համոզմունք էի հայտնել, որ Լիսկային արիության մեդալ կտան: Մի բանում էի սխալվել. երկու մեդալ է պետք տալ: Առաջին մեդալը` Լիսկային մարտական խաչ իր «սառնասիրտ քնի» համար (ինչպես փաստել են Սյունիքի մարզպետարանի կինոդիտումների վարչությունից, կադրերում մեկ մարդ է բացակայում` Լիսկան, նա էլ քնած է եղել, իսկ Ավո Բուդաղյանի վրա կրակողը «զարմանալիորեն չի երեւում», եւ հանկարծ չմտածեք, որ այդ «անտեսանելին» հենց քնածն է եղել): Երկրորդ մեդալը` արիության մեդալ Լորետային: Այս երկրորդի հիմնավորման մասին ես չգրեմ. Սյունիքի մարզպետարանը մի բազմասերիալ կինոյի սցենար արդեն գրել է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել