Ամերիկացի հեռուստադիտողները նշել են, թե ով է Բեթմենի լավագույն դերակատարը։

39%-ը լավագույն դերակատար է ճանաչել Քրիստիան Բեյլին։ Երկրորդ հորիզոնականում 1%-ի տարբերությամբ հայտնվել է Մայքլ Քիթոնը։ Եռյակը փակել է Ջորջ Քլունին՝ հավաքելով 19%։ Բեն Աֆլեքի համար ձայն են տվել հարցվողների 18%-ը, իսկ Վել Քիլմերի համար՝ 17%-ը։

Ամերիկացիները նաև ընտրել են լավագույն Կին-կատվին։ Հոլի Բերին 1%-ի տարբերությամբ անցել է Միշել Պֆայֆերին  և հավաքել ձայների 42%-ը։ Էնի Հեթեթույի համար քվեարկել են հարցվողների 26%-ը։

Ջոկերի լավագույն դերակատարի ընտրության ժամանակ ձայների 60%-ով առաջին հորիզոնականում է հայտնվել Հիթ Լեդջերը։ 58%-ը լավագույն դերակատար են համարել Ջեկ Նիկոլսոնին, իսկ 18%-ը՝ Ջարեդ Լետոյին։

Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Բեթմենի նոր դերակատար է ընտրվել բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը։ Ֆիլմի ռեժիսորը լինելու է Մեթ Ռիվզը, ով հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Կապիկների մոլորակ․ հեղափոխություն», «Մոնստրո» և այլ ֆիլմերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել