Ադրբեջանում կրկին զորավարժություններ են: Այս անգամ իրենց մարտական պատրաստությունն են ցուցադրում մի քանի ստորաբաժանումներ, որոնք միմյանց լրացնելով ռազմական առաջադրանքն են կատարում:
Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ հայկական կողմը պաշտոնապես հայտարարություններով հանդես գա, քանի որ մի շարք միջազգային հուշագրերով, պայմանագրերով պետությունների կողմից անցկացվող զորավարժությունների ու զինավարժությունների քանակը սահմանափակ է: Ադրբեջանի դեպքում, միջին կտրվածքով, միայն Ադրբեջանի տարածքում հունվարից մինչ այս պահը միջինը անցկացվել է ամիսը երկու խոշոր զորավարժություն և չորս տարբեր չափի ուսումնական վարժանքներ, զինավարժություններ և այլն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/827806720932604
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել