Ում ձեռքից են ուտում էս շները,
Ես գիտեմ….
Ռ․ Հախվերդյան
Կամրադի էս ճշմարտացի պոստի մոտիվներով:
- Նա՛զիր, եկ ստե հլը:
- Լսում և հնազանդվում եմ, ձերդ խելոքություն:
- Ու՞ր ես, ղամմազ:
- Եկել եմ արդեն, ձերդ խելոքություն, ոտնատակիցդ եմ խոսըմ:
- Զեկուցի տենամ հլա, ո՞նց են մեր թագավորական գործերը:
- Ով խելոքաց խելոք, արքա անկրկնելի, բերան իմաստության, լավ են:
- Բա էն ի՞նչ հաչոց ա հասնըմ իմ արքայական անգաջներին, որ թողըմ չի հանգստանամ:
- Ձերդ արքայական մեծության շներն են հաչըմ հարևան արքայությունների ուղղությամբ, ո՜վ մեծ:
- Բա խի՞ են հաչըմ, որ:
- Իրենց տրա համար ենք առել, է, ձերդ պայծառափայլություն: Բազարում լավ հաչող շներ կային, էն օխտն ամսականն էլ նենց լավ էր հաչըմ, նենց լավ էր հաչըմ... ձերդ մեծության խորհրդականնին հրամանք արին, որ ձեռք բերենք, սենց խառը վախտերքով կիրառենք: Հենա կիրառում ենք, էլի, ո՜վ արքա:
- Բա հաչալը լավ ա՞, որ:
- Ով արքա, լավ ա, բա ինչ ա: Որ հաչում են, խալոպնին էլ վախըմ են:
- Բա հարևան թագավորներն էլ ե՞ն վախըմ:
- Չէ, իրանք չեն վախըմ, ո՜վ արքա, համա կըտաղըմ են:
- Բա ինչի՞ են մեր շները իրանց ուղությամբ հիմնականըմ հաչըմ:
- Կարգն ա էդպես, արքա, հնուց եկած բան ա. խառը վախտերքին արքաները պտի շուն հաչացնեն ուրիշ արքաների վրա, որ նրանք չիմանան թե արքան թույլ ա, չելնեն գան արշավի:
- Բա իրանք մկա ի՞նչ են անըմ:
- Հրեն, ձեռ ու ոտ ընկած թազա շներ են վարձել, որ տրանց էլ մեր վրա հաչացնեն:
- Ի՛, հմի մեր վրա էլ են հաչալո՞ւ:
- Այո, ո՜վ արքա, արդեն հաչըմ են, մի երկու հավ էլ խեղդել են արդեն:
- Բա մեր վրա հաչալու արանք կա՞, որ հաչում են:
- Կա, ո՜վ արքա, ցավոք, արևմտյան պարսպի վրա խարխուլ տեղեր կան, հակառակորդի շները կարող են մտնել, մեր հավ-ճիվը խեղդել, գնալ: Արևելյան պարիսպն էլ խախուտ ա: Դե, հյուսիսայինն էլ էնպես ոչինիչ: Հարավային ում էլ մի երկու ծակուծուկ կա:
- Դե որ տենց ա, այ ղամմազներ, կամ էդ ծակերը փակեք, կամ շների ձենը կդրեք, թող նրանցն էլ մեր վրա չհաչան: Գլուխս գնաց, տո՛:
- Հին ծակեր են, ո՜վ արքա, մի 30 տարվա: Սկի փակել չի լինում: Փորձել ենք, մալյար ենք բերել, սվաղ ա արել, համա կպնըմ չի: Խոնավ ա, բորբոսնած ա. մատով կպնես՝ փուլ կգա:
- Դե դբա շների ձենը կդրեք: Մի ոսկոր ա, մի վիսկաս-միսկաս ա, ինչ զահրումար ա, տվեք թո ձենները կդրեն:
- Կերակրել ենք, ո՜վ արքա, համա էլ արդեն կշտանըմ չեն: Ոսկոր-մոսկոր գցինք դեմները, կերան, համա էլի հաչըմ են: Էն օխտն ամսականն էլ սկի ոսկոր ուտըմ չի, աչքը ձերդ գերազանցության սեղանի տնական բորշչին ա:
- Հո տվե՞լ չեք:
- Չէ, ձեր արքայական մեծություն, տվինք ոչ, մի քիչ կախկանձեց, բայց էլի ուզըմ ա:
- Ա դե էդ շան տրոնջ հերը շուն դառնա, հանեք սիկտիր արեք, ուրիշին բռնեք... Չէ, սպասեք, սիկտիր մի արեք, մեր թագավորությունումը կորեացի մի պովար կար է, հմի սաղ ա՞:
- Սաղ ա, ո՜վ մեծ:
- Տրան տվեք թող էդ ձախի շանից մի նախշուն բլյուդ սարքի, քամակն էլ մի խորոված խնձոր կոխի, ղարկեք հարևան արքային, թող տրա սիրտը շահենք. անգաջներս էդ հաչոցներից գնաց, այ բալամ:
- Բա խառը վախտերքը՞, ով արքա:
- Ղամմազ, խառը վախտը նրա համար ա խառը վախտ, որ շան հաչոցն աշխարհն առել ա: Հլա էդ սաղ շներին սուսացրա, տես խառը վախտ ա՞ մընըմ: Համ էլ ծակ պարիսպներով արքայության մեջ շան հաչացնելը զոռ ա, ղամմազ, սովորվի: Գյոռս չեմ տանելու:
ՎԵՐՋ