Տարօրինակ է, որ ՔՊ-ի վարչության կազմում այդպես էլ չհայտնվեց Հայկ Սարգսյանը, ում շատերը համարում էին Փաշինյանի աջ ձեռքը։ Սակայն Հայկ Սարգսյանի ակնկալիքների չիրականացումը պատահական լինել չի կարող։

Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանի ստվերի ներքո փողոցից Հայկ Սարգսյանը հայտնվեց ԱԺ-ում։ Իսկ ԱԺ-ում իր տեղը պնդելուց հետո Հայկոն սկսեց մեծամտանալ, թանկարժեք մեքենաներով ցուցադրել իրեն, ի ցույց դնել իր ունեցած «հզոր» կապերը քրեական աշխարհի հետ։

Միևնույն ժամանակ արդեն քիթը ցցած Հայկ Սարգսյանի մտահորիզոնը, բացի խաղային ապարատներից, այն կողմ չի անցնում, և զարմանալի չէ, որ մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանին զայրացրել է Հայկ Սարգսյանի գոռոզամիտ պահվածը,ն ու այդ մեսիջի արդյունքում էլ նա չի հայտնվել ՔՊ-ի վարչության կազմում։

Միգուցե Հայկ Սարգսյանին նորից թիկնապահ ուղարկելու ժամանակն է, քանի որ ԱԺ-ում նրա գործունեությունը խայտառակելու է իշխող ուժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել