ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մասնավոր կարգով Իրանի իշխանություններին նախազգուշացրել է, որ թեկուզ մեկ ամերիկացի զինծառայողի մահը կհանգեցնի Վաշինգտոնի կողմից անհապաղ ռազմական պատասխանի, հաղորդում է The Washington Post-ը։

Նշված ուղերձով Փոմփեոն հանդես է եկել այս տարվա մայիսին՝ Բաղդադ այցի ժամանակ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կառավարությունը հետախուզական տեղեկություն է ստացել Իրանին ենթակա ուժերի՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի զինծառայողների վրա հնարավոր հարձակման մասին։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմում դեռ վիճում են տարածաշրջանում Իրանի իշխանությունների գործողություններին արձագանքելիս ռազմական տարբերակ օգտագործելու շուրջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել