Հայաստանցիները զարմացրել են եվրոպացիներին իրենց գիտելիքներով։ Մայիսի վերջին Երեւանի, Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի 1002 բնակիչներ Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել:

Քանի որ 53 հոգի ճիշտ էին պատասխանել բոլոր ութ հարցերին, ԵՄ-ը կենտրոնը ստիպված վիճակահանություն էր կազմակերպել։ 
Երեք հաջողակները որոշվեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և Հայաստանի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանի ձեռամբ։

Դեսպանը բավականին երկար խառնում էր թղթերով լցված բաժակը՝ հաղթողի անունը հանելուց առաջ։ 

Գլխավոր մրցանակ ստացավ վարորդ Մարտին Մելքոնյանը`Աշտարակի Ագարակ գյուղից, երկրորդ մրցանակը ստացավ Արամ Խաչատրյանը`Երևանից, երրորդ մրցանակին արժանացավ լոգոպեդ Գոհար Ղազարյանը` Դիլիջանից:

Խրախուսական մրցանակների արժանացան նրանք, ովքեր ճիշտ էին պատասխանել 7 հարցի:

Ընդհանարպես մեծամասամբ ճիշտ պատասխաններ էին տվել 141-ը։
Գլխավոր մրցանակը Եվրոպական միության և ԵՄ կենտրոնի լոգոներով 6 բաժակի հավաքածու է, երկրորդ մրցանակը Եվրոպական միության և ԵՄ կենտրոնի լոգոներով անձրևանոց է, երրորդ մրցանակը Եվրոպական միության և ԵՄ կենտրոնի լոգոներով շապիկ է` յուրաքանչյուրն իր պայուսակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել