Shantnews.am-ը գրում է.

«Каждый судит в меру своей испорченности», – այսօր Երևանի ավագանիում արտահերթ նիստի ժամանակ ռուսական այս ասացվածքն է հիշել քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ անդրադարձել է այն լուրերին, ըստ որոնց՝ պատահական չէ, որ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ են բերվում՝ աղբահանությունը կազմակերպելու նպատակով:

«Հիմա «իսպորչնին» ո՞վ էր, պարո՛ն քաղաքապետ»,- անմիջապես արձագանքել է Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Խաժակյանի այս հարցադրմանը քաղաքապետն ուշադրություն չի դարձրել շարունակել է իր ասելիքն ասել. «Չկա մի ընկերություն, ֆիրմա, բրենդ, մարդ, որի հետ ես ինչ-որ առնչություն ունեմ: Ասեմ ավելին՝ բարեկամ էլ չունեմ, մի եղբայր ունեմ, որն ընդհանրապես կապ չունի էս ամեն ինչի հետ: Իմ ընկերներն էլ լավ գիտեն, որ ով ինձ զանգեց, ավելի վատ է լինելու իր հարցի լուծումը, քան՝ չզանգած», – ասել է Մարությանը՝ հորդորելով աշխատել համերաշխության ու հասկացվածության մթնոլորտում:

Քաղաքապետը պնդել է, որ մրցույթներում եթե ինչ-որ ընկերություններ շահում են, ապա դա միայն ու միայն օբյեկտիվ հիմքով է, այլ պատճառներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել