Ծիրանենիները վարակվել են սնկային հիվանդություններով։ Բերքի արտահանման լուրջ խնդիր ենք ունենալու գյուղացիներին ոչ պատշաճ իրազեկելու պատճառով: Վաղը որ սահմանից հայկական ծիրանը ետ ուղարկեցին, ո՞վ է պատասխան տալու դրա համար: 

Այս խնդրի հետ կապված կապ հաստատեցի նախկին գյուղնախարարություն` պարզաբանում ստանալու, ասացին՝ մայիս ամսին փոխնախարարը ասուլիս է տվել և հայտնել վտանգի մասին, ինչը նախարարության կայքում կա: Նայեցի նյութը, և, այո՛, կա, փոխնախարարը հատկապես ծիրանենու մշակությամբ զբաղվող այգեգործներին հորդորում է լրացուցիչ միջոցառումներ իրականացնել, հակառակ դեպքում ծիրանը արտահանման համար պիտանի չի լինի: Ոչ մի հստակ բուժման տարբերակի մասին նյութում խոսք չկա` ինչ անել կամ ոնց անել:

Անձրևները շարունակվում են, շոգերն էլ՝ խեղդում, բերքն արդեն վնասվել է, ի՞նչ անել։ Միակ տարբերակը մնում է զանգել նախարարություն, տեղեկացնել խնդրի մասին և քչից-շատից ստանալ տեղեկատվություն հիվանդության դեմ պայքարի մասին (հեռ.՝ 011297428, 0112523798) կամ վեր կենալ և քայլել կառավարություն՝ «Ապրես դու, Փաշինյան Նիկոլ, ծիրանը այս տարի էլ վնասվեց» վանկարկելով: 

Գյուղնախարարությունն էլ լուծարեցիք, Հանրային հեռուստաընկերությունն էլ լուծարեք, որ հանկարծ չհայտնեք հիվանդությունների դեմ պայքարի միջոցների մասին, ու գյուղացիներիս էլ ավելի բարձրից ասեք, թե աղքատությունը ձեր գլխներում ա:

Կից նյութն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել