Armeniasputnik.am-ը գրում է.

Առաջին ջահը վառվել էր Արևմտյան Հայաստանում, երրորդը պիտի վառվի Արցախում, իսկ վերջում երեք ջահերը միանալու են ու խորհրդանշեն Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք ամբողջությունը։

Խոր Վիրապում Գրիգոր Լուսավորչի կանթեղից հանդիսավորությամբ վառվեց Համահայկական խաղերի ջահը: Այս մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։

Երեկ` հունիսի 16-ին, ջահը վառեց օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Նա նշեց, որ սպորտը միջոց է՝ համախմբելու հայությանը:

Ջահի վառման համար պատահական ընտրված չէր Խոր Վիրապը, քանի որ հենց այնտեղ է եղել մեր պատմական մայրաքաղաք Արտաշատը, և մոտ 14 տարի գուբում անցկացնելուց հետո այստեղից է Գրիգոր Լուսավորիչը, ստանալով Տրդատ 3-րդ արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձրել պետական կրոն։Արթուր Ալեքսանյանը վառեց Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ Õ»Õ¡Õ°Õ¨


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել