Սինգապուրցի 60-ամյա Ջոն Լոուն, որը դայվինգի հրահանգիչ է, 4 օր և 3 գիշեր անցկացրել է Հարավչինական ծովի ջրերում՝ իր հետ ունենալով ընդամենը մեկ լողան և անօգտակար ուսապարկ:

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, տղամարդը բաց ծովում է հայտնվել, երբ նրա նավը կողաշրջվել է անցյալ ամիս: Մայիսի 4-ին Լոուն դայվինգի ուղևորության էր պատրաստվում Թիոման կղզու ափերի մոտ, երբ ուժեղ ալիքը հարվածել է նրա խարսխված նավին և իրեն նավից դուրս շպրտել:

Մինչ նա ուշքի կգար և կհասկանար, թե ինչ է կատարվում, նավը լցվել է ջրով և խորտակվել: Միակ բանը, որ նա կարողացել է դուրս բերել աղետի գոտուց, լողանն էր և իր ուսապարկը: Նախ՝ նա մտածում էր, որ կկարողանա լողալով հասնել ցամաք, սակայն ինչքան էլ փորձում էր, չէր կարողանում հաղթահարել ալիքները, որոնք նրան անդադար հետ էին տանում դեպի բաց ծով:

Հաջորդ 4 օրվա ընթացքում նա միայնակ է մնացել ծովի կենտրոնում առանց ջրի և ուտելիքի: Վերջերս նա իր փորձության մասին պատմել է չինական թերթերին՝ նշելով, որ ամենատանջալիցը մտավոր տառապանքն էր այդ օրերին, թեև ֆիզիկականը նույնպես կատակ չէր:

Նրան փրկելուց հետո արված լուսանկարներից երևում է, թե ինչպես է այրվել վերջինիս մաշկը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել