Այսօր ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հյարիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ էպոսագետ, նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դատարանին միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել Սեդրակյանին` հաշվի առնելով, որ նա տառապում է խրոնիկ հեպատիտ հիվանդությամբ, խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա, ինմչպես նաև` մայրը, կինը: Փաստաբանը հավելեց, որպեսզի դատարանը խափանման միջոցը փոխի և ընդունի Սեդրակյանին ազատությունից չզրկելու ցանկացած որոշում:
Վարդան Սեդրակյանն էլ ավելացրեց, որ եթե ինքը թաքնվի, նշանակում է` կապ ունի գործի հետ և խնդրեց դատարանին չմերժել միջնորդությունը` հակառակ դեպքում իրենք կդիմեն Եվրադատարան: Մեղադրողը առարկեց, բայց Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ դեմ չէ և թողնում է դատարանի հայեցողությանը:
Ինչ վերաբերում է տուժող կողմին` Պարույր Հայրիկյանին, ապա վերջինս հայտաարեց, որ ինքը մշտապես դեմ է եղել նախնական կալայնքին, և ասաց, որ մյուս 2 ամբաստանյալների համար անձամբ է միջոնոդում է, որպեսզի ազատ արձակվեն:



