Pastinfo.am-ը գրում է.

Աժ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ հետազոտություններից հետո նոր հիվանդություններ առայժմ ի հայտ չեն եկել։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Նաիրի բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 14-ին Մանվել Գրիգորյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Նաիրի» բկ, որտեղ էլ բազմաթիվ հետազոտություններ է անցել։

Անատոլի Գնունին «Փաստինֆո»-ին հայտնեց, որ հետազոտության արդյունքներն արդեն կան, եւ ըստ դրանց՝ առաջացած բոլոր բարդությունները կապված են շաքարային դիաբետի հետ. «Մանվել Գրիգորյանն ունի բազմաթիվ հիվանդություններ, բայց բոլոր բարդությունները կապված են շաքարային դիաբետի հետ, նամանավանդ, որ նա հայտարարել էր դեղադուլ, դեղեր չէր ընդունել, մենք ունենք շեղումներ, բայց բոլորը վերաբերում են շաքարային դիաբետին»։

Անատոլի Գնունու պնդմամբ՝ անդամահատության մասին խոսք չկա. «Այս պահին չկան տվյալներ, որ ցուցում կհանդիսանան անդամահատության համար, առաջին օրվանից չենք ունեցել, հիմա էլ հաստատում եմ, որ չունենք»։

Գնունու խոսքով՝ Գրիգորյանը գտնվում է հիվանդասենյակում, եւ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել