Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որքան պետք է լինի քնի տևողությունը, որն անհրաժեշտ է գեղեցկության պահպանման և լավ ինքնազգացողության համար:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, հետազոտողները կարծում են, որ որոշ մարդիկ կարող են լավ տեսք չունենալ առավոտյան հենց քնի սխալ ժամաքանակի պատճառով: Բացի այդ` այդ ժամաքանակի խախտումը կարող է հանգեցնել ընկճվածության, դյուրագրգռության և վատ տրամադրության:
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ քնի առավել ճիշտ և հարմար տևողությունը 9 ժամ 10 րոպեն է: Գիտնականները խորհուրդ են տալիս պառկել քնելու 21:45-ին և արթնանալ 6:55-ին:
Մասնագետները վստահ են, որ նման ժամաքանակի պահպանումը կթոթափի մեկ օրվա ընթացքում կուտակված հոգնածությունն ու լարվածությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել