«Մեծ քսանյակի» երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար: Այս որոշումը կայացրել են Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում կայացած G20 նիստին մասնակցող երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարները:

Հանդիպման հիմնական թեմաներից մեկը դարձել է պլաստիկի թափոնների խնդիրը: Արդյունքում նախարարները համաձայնել են կրճատել այս թափոնների ծավալը և ստացված արդյունքների վերաբերյալ տվյալները փոխանակել: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև էներգետիկ անվտանգության և ածխաջրածինների կայուն մատակարարման խնդիրները:

«Հանդիպման ընթացքում այս թեմաների շուրջ լիարժեք միասնություն եղավ… Բոլոր մասնակիցները խոսեցին համաշխարհային տնտեսության էներգետիկ հումքի մատակարարմանն ուղղված ջանքերի համադրման մասին», – եզրափակիչ ասուլիսում ասաց Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն:

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Կարուիձավայում՝ G20 գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 28-29-ը Օսակայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել