Tert.am-ը գրում է․

Աբովյանի ընտրություններից հետո ես ոչ մի խնդիր չունեմ կուսակցության ներսում՝ թե քաղաքական իմաստով, թե միջանձնային իմաստով: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ, ՔՊԿ վարչության անդամի թեկնածու Ռոմանոս Պետրոսյանը:

«Աբովյանում մենք առերեսվել ենք մի իրողության, որը վաղուց պետք է մերժված լիներ և նոր Հայաստանում տեղ չունենար: Ցավոք, այն որոշակի երևեկումներում դեռ իրեն դրսևորեց»,- նշեց մարզպետը:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ Կոտայքի մարզպետը փչացրեց Աբովյանի ընտրությունները և հրաժարական պետք է ներկայացնի, Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Ես պարզապես զարմացած եմ նման գնահատականներից, այն էլ մասնագիտությամբ իրավաբանից: Իմ գործողությունները բացառապես բխել են իրավունքի և օրենքի պահանջներից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել