Թուրքիայում գիտակցում են, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները շատ թանկ են նստելու իրենց երկրի վրա: Դրա մասին է փաստում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը. «Որպես ժողովուրդ՝ մենք հիմա պետք է որոշումներ կայացնենք: Կա՛մ մենք լիովին կախված պետք է մնանք, կա՛մ որպես ազգ լինենք ազատ և անկախ: Իսկ ազատ և անկախ լինելու համար պետք է վճարենք որոշակի գին, մենք ազգովի պատրաստ ենք վճարելու այդ գինը»:
Հիշեցնեմ, որ շուրջ 20 ամիս ԱՄՆ-ն զգուշացնում էր Թուրքիային, որ Ռուսաստանից ձեռք չբերեն S-400-ները, սակայն մի քանի օր առաջ Էրդողանը հայտրարեց, որ արդեն S-400-ի վճարման մի մասը կատարվել է, մի մասն էլ վարկային գծով կկատարվի, և շուտով այդ համակարգերը կտեղակայվնե Թուրքիայում, ինչին ի պատասխան՝ ԱՄՆ-ից հնչեցին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին սպառնալիքները: