Նախիջևանում տեղի է ունեցել թուրք զինծառայողներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը, որոնք մասնակցում էին «Անխախտ եղբայրություն-2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին:
Պաշտոնապես հայտարարված է, որ թուրք զինվորականներն ամբողջությամբ դուրս են բերվել Նախիջևանի տարածքից, սակայն մեծ է հավանականությունը, որ վերջին զորավարժություններից հետո դրանց մի մասը մնան, որպեսզի Նախիջևանի ադրբեջանական բանակին որոշ դասեր տան, որովհետև կոնկրետ Նախիջևանի հատվածում ադրբեջանական բանակի վիճակն իրականում այդքան էլ գոհացնող չէ Բաքվի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել