Hraparak.am-ը գրում է.

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը «Ինստագրամում» ինտրիգային լուսանկար է հրապարակել՝ սև հագուստով, և նույնքան ինտրիգային գրառմամբ․«Լենա Նազարյանը սիրում է սևը»։

Հիշեշնենք, որ սև հագուստներով մարդկաց տարորոշելը որպես ազգային անվտանգության հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր Ազգային անվտանգության տնօրենին ու ոստիկանապետին։ Կից հանձնարարությամբ, որ հայտնաբերվելուց հետո սև շորերի հարցը լուծվի, ապա օրինավոր կյանք ուղարկվեն։ Իհարկե, հնարավորինս վառ ծաղիկներով բաբչկաներ ստանալուց հետո։ Դատելով ոստիկանության հաջորդ օրվա հաղորդագրություններից՝ սույն հանձնարարության շրջանակում հայտնաբերվեցին Օպերայում «ճռիկներ անողներ», մի խումբ հարբած վարորդներ և նաև զենք-զինամթերք։

Անհասկանալի է, թե Լենա Նազարյանն ինչո՞ւ է միացել հանրապետական սեփ-սևերի ֆլեշմոբին։ Անհասկանալի է նաև, թե ինչու նրա հետ անգլերեն չի պարապում կուսակցական ընկերուհի Լիլիթ Մակունցը, քանի որ անգլերենով ամենակոպիտ սխալներից է արել՝ գրելով՝  Lenanazaryan love black: Ճիշտը՝ loves-ն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել