ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժնում ավարտին է մոտենում Նարեկ Մալյանին առևանգելու փորձի մեղադրանքով քրեական գործի նախաքննությունը: Տեղի են ունեցել առերեսումներ տուժողի և 6 մեղադրյալի միջև, կատարվել են այլ քննչական գործողություններ տուժող կողմի մասնակցությամբ: Ակնկալում ենք, որ իրավապահ համակարգը կլինի այս հարցում սկզբունքային և մեղավորները կկրեն համարժեք պատիժ՝ փաստացի ազատազրկման ձևով: Նման խայտառակ երևույթները, ինչպիսին է անձի վրա 10 հոգով հարձակվելը, բռնություն գործադրելը և առևանգելը, որոնց շարժառիթը միայն անձի հանրային և թափանցիկ գործունեությունն է, տեղ չպետք է ունենան մեր երկրում: Տուժող կողմին հայտնի ապացույցները թույլ են տալի վստահ լինելու, որ կայացվելու է մեղադրական դատավճիռ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: