168.am-ը գրում է.

Օմանի ծոցում նորվեգական Front Altair լցանավի վրա հրդեհը մարվել է, աղտոտում տեղի չի ունեցել: Այդ մասին ասված է նավի սեփականատեր Frontline ընկերության հայտարարության մեջ, որը հունիսի 14-ին մեջբերել է Al Jazeera հեռուստաալիքը:

«Կրակը Front Altair լցանավում հաջողվել է մարել: Բնապահպանությանը վնաս չի հասցվել»,- նշված է հայտարարության մեջ: Ներկայում Front Altair-ն ընթանում Է դեպի Իրանի Բենդեր Աբաս նավահանգիստ:

Նավի վրա գտնվում էին Ռուսաստանի 11 քաղաքացիներ, Ֆիլիպինների 11 քաղաքացիներ եւ Վրաստանի մեկ քաղաքացի:

Հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի են ունեցել պայթյուններ եւ հրդեհներ, պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել