Shamshyan.com-ը գրումմ է.

Երեկ՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պետրոս Կոշկարյանը իր վարած Ford Transit մասկնիշի 23 OO 813 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավիթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արմենիա բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը, ով կլիներ 50-55 տարեկան կին, գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը:

Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Համզոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդի ինքնազգացողությունը վատացավ և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության թիվ 14 բրիգադը տեղում բուժօգնություն ցուցաբերեց վարորդին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել