Լաբիրինթոսները հիասքանչ են: Դրանք խիստ երկրաչափական մարմնի տեսք ունեն: 

Միչիգանում լավանդայի լաբիրինթոս կա: Լաբիրինթոսի մեջտեղում այգի է: 

Ծաղկելու ժամանակաշրջանում լավանդայի բույրը մի քանի մետր տարածվում է: Այստեղ ոչ միայն կարելի է հիանալ ծաղիկներով, այլ նաև դրանց բույրով:

Ցանկացողները կարող են զբոսնել տարածքում և փորձել լաբիրինթոսից դուրս գալ:

Մանուշակագույն այգին տեսնելու համար այստեղ լավագույն ժամանակահատվածը հուլիսի 8-ից է սկսում, երբ լավանդան սկսում է ծաղկել: Այս գործընթացը տևում է 3 շաբաթ:

Լավանդայի բույրը բուժելու հատկություն ունի: Այն օգնում է պայքարել մի քանի տեսակի ինֆեկցիաների դեմ:

Այս տարածքում կա նաև հյուրատուն, որտեղ կարող եք վայելել արձակուրդը:

Առաջին հյուրերը այստեղ հայտնվում են մայիսի սկզբին, իսկ վերջինները՝ հեռանում ձմռանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել