Առանց բժշկի նշանակման վիտամին D-ի ընդունումը հանգեցնում է երիկամների քայքայման։ Նման եզրակացության են հանգել Կանադայի գիտնականները՝ գրում է CMAJ-ն։

Որպես օրինակ նրանք մեջբերում են 54-ամյա կանադացու հետ կապված դեպքը, որը բժշկի է դիմել ինքնազգացողության վատացման բողոքով։

Սկզբնական անալիզները ոչ մի տարօրինակ բան չեն ցույց տվել, սակայն ավելի մանրամասն հետազոտության ժամանակ բժիշկները տղամարդու արյան մեջ հայտնաբերել են կալցիումի և պարատիրինի մեծ չափաբաժին։ Մասնագետները հիշել են, որ միևնույն բանը կարող է տեղի ունենալ վիտամին D-ի մեծ չափաբաժին ընդունելու դեպքում։

Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդը ընդունել է վիտամինը ծանոթի խորհրդով 3 տարի շարունակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել